Բավ է պառակտվել
11-06-2016 09:39

Լեգենդար Մուհամեդ Ալիին հուղարկավորեցին (լուսանանկարներ)

Մուհամեդ Ալիի ծննդավայր ԱՄՆ-ի Լուիսվիլ քաղաքում այս գիշեր անցկացվել է լեգենդար բռնցքամարտիկի հուղարկավորությունը, որին ներա են եղել մի շարք հայտնի անձիք: Հունիսի 9-ին տեղի էր ունեցել վերջին հրաժեշտի առաջին փակ փուլը, որին ներկա էին եղել միայն հարազատները եւ բարեկամները: Երկրորդ փուլն անցկացվել է Լուիսվիլի KFC Yum Center մարզապալատում: Ոստիկանության տվյալներով, լեգենդար չեմպիոնին հրաժեշտ տալու է գնացել 100 հազար մարդ, իսկ հուղարկավորության արարողությունը հեռարձակվում էր ուղիղ եթերում:

Հիշեցնենք, որ օլիմպիական չեմպիոն, պրոֆեսիոնալ բռնցքամարտի ծանր քաշային կարգի աշխարհի նախկին բացարձակ չեմպիոն Մուհամեդ Ալին հունիսի 3-ին 74 տարեկանում մահացել էր ԱՄՆ-ի Արիզոնա նահանգի Ֆինիքս քաղաքի հիվանդանոցում:

Մոտ 30 տարի նա պայքարում էր Պարկինսոնի հիվանդության դեմ, իսկ մահը վրա է հասել սեպտիկ շոկի հետեւանքով, որը տեղի է ունեցել «չպարզված բնական պատճառներով»: