Բավ է պառակտվել
12-05-2014 15:15

Մոտոցիկլետներով երկու մարդ անցորդներին գնդակահարել են

Ֆիլիպինների Քեսոն Սիթի քաղաքում մոտոցիկլետներով երկու հանցագործ կրակ են բացել անցորդների ուղղությամբ:

Տեղի ոստիկանության ներկայացուցչի խոսքով՝ չարագործները հինգ տարբեր վայրերում գնդակահարել են յոթ մարդու: Նախնական տվյալով՝ նրանք բոլորը պատահական անցորդներ էին:

Ոստիկանությունը հայտնաբերել է 4 եւ 4,5-մմ տրամաչափի փամփուշտներ, կատարվում է քննություն:

Հիշեցնենք, հունվարի 13-ին անհայտ անձինք կրակել էին Ֆիլիպինների ոստիկանության եւ հրշեջ ծառայության աշխատակիցներին, որոնք մարում էին հարավային Կոտաբատո նահանգի համալսարանի տարածքում բռնկված հրդեհը: Չարագործները կրակել էին հրշեջ մեքենաներից մեկի վրա: Վիրավորվել էր 24 մարդ: