Բավ է պառակտվել
13-06-2014 14:17

Մոսուլից հեռացած 65 հայ ընտանիքներից 25-ը վերադարձել է քաղաք

Իրաքի քրդական հատվածում գտնվող Մոսուլ քաղաքի գրավումից հետո քաղաքից հեռացած 65 հայ ընտանիքներից 25-ը վերադարձել են քաղաք։

Ինչպես տեղեկացնում է Lradou.com-ը, այդ մասին տեղեկացրել է Էրբիլ քաղաքի բնակիչ Նուշիկ Տիգրանյանը։

Նա հավաստիացրել է, որ Էրբիլի շրջանում միայն 6 հայ ընտանիք է ապաստանել, իսկ մնացած 34 ընտանիքները հաստատվել են հայկական գյուղերից մեկում, որի անունն անվտանգության նկատառումներով չի հրապարակվում։

Հիշեցնենք, որ օրեր առաջ զինյալ իսլամիստական խմբավորումը գրավել էր Իրաքի Մոսուլ քաղաքը, որտեղից շուրջ կես միլիոն բնակիչ էր դուրս եկել։ Նրանց թվում եղել էին 65 հայ ընտանիքներ։

Տեղեկություն էր տարածվել նաև այն մասին, որ իսլամիստ ծայրահեղականները հրթիռակոծել են Մոսուլի միակ հայկական եկեղեցին։