Բավ է պառակտվել
19-03-2014 09:57

35-ամյա ՀՀ քաղաքացու դին գտել են մոսկովյան տաքսու մեջ

Նոր Մոսկվայի տարածքում տաքսու մեջ Հայաստանի Հանրապետության քաղաքացուn սպանված են գտել հայտնում է Interfax-ը՝ վկայակոչելով իրավապահ մարմիններում իր աղբյուրին: Երեկ ցերեկը ոստիկանություն են դիմել մարդիկ, ովքեր հայտնել են, որ Hyundai մեքենայի սրահում տղամարդու դի կա: Տաքսին պատկանում է լիզինգային ընկերություններից մեկին: Պարզվել է, որ տղամարդը 35 տարեկան է եղել: Փորձագետները պարզել են, որ տղամարդը սպանվել է դեռևս երկուշաբթի, մահացել է դանակի բազմաթիվ հարվածներից: