15-07-2014 14:48

10-ը մարդ է զոհվել և 120-ը ՝հոսպիտալացվել Մոսկվայում մետրոյի վթարի հետևանքով

Աայսօր առավոտյան Մոսկվայի մետրոպոլիտենում տեղի ունեցած վթարի հետևանքով զոհվել է առնվազն 10 մարդ, հոսպիտալացվել են 120-ը, տեղեկացնում է  Взгляд-ը: Ըստը աղբյուրի վիրավորներից 50-ի վիճակը ծանր է. հաղորդել է Մոսկվայի առողջապահության դեպարտամենտի ղեկավար Գեորգի Գլուխովը։ Վերջինիս խոսքերով՝ դեպքի վայրում աշխատում է շտապօգնության 100 մեքենա։ Մոսկվայի քաղաքապետ Սերգեյ Սոբյանինը հաղորդել է, որ Մոսկվայի իշխանությունները պատրաստվում են զոհերի հարազատներին 1 մլն ռուբլու, իսկ վիրավորներին՝ 500.000 ռուբլու փոխհատուցում տրամադրել։ Քաղաքի տրանսպորտի դեպարտամենտի ղեկավար Մաքսիմ Լիկսուտովը հաղորդել է, որ գնացքը, որի 3 վագոնները կտրուկ արգելակման պատճառով դուրս էին եկել ռելսերից, ժամանակի համապատասխան ստուգում են անցել։

Հիշեցնենք որ news.gisher.ru-ն ավելի վաղ տղեկացրել էր երկու զոհի և 80 տուժածի մասին: