Բավ է պառակտվել
16-07-2014 09:55

Ռուսաստանում ոստիկանական մեքենա է պայթեցվել

Ինչպես հայտնում է «Ինտերֆաքս»-ը՝ Ռուսաստանի Խաբարովսկի երկրամասի Նոր Ուրգալ ավանում ոստիկանական «ՈՒԱԶ» մեքենա է պայթեցվել: Պայթյունից տուժել են ոստիկանության երկու աշխատակիցներ։ «Տուժածները ոստիկանության  ոչ գերատեսչական պահպանության աշխատակիցներ են, նրանք ողջ են, նրանցից մեկը ամբուլատոր բուժում է ստանում, մյուսը դեռ հիվանդանոցում է։ Հարուցվել է քրեական գործ», — ասվում է հաղորդագրությունում։ Նշվում է, որ միջադեպը տեղի է ունեցել երկուշաբթի: Խաբարովսկի երկրամասի ՌՔԿ ԳՎ-ի պետ Կիրիլ Լեւիտը հայտարարել է, որ պայթյունի գործը աշխատանքի ակտիվ փուլում է։