Բավ է պառակտվել
10-04-2014 15:10

Մոսկվայում ձերբակալել են ազգությամբ հայի, ով կողոպտել է բժշկին

Մոսկվայում ոստիկանները բռնել են քաղցկեղի դեմ դեղամիջոցներ գողացողին, նա ազգությամբ հայ,54-ամյա Վլադիմիր Սարգսյանն է, ով գործում էր իր հանցակցուհու հետ: Փետրվարի 14-ին «Կեմպինսկի» հյուրանոցի ռեստորանում Սարգսյանի զոհն էր դարձել հայտնի վիրաբույժ Վիկտոր Դուդկոն: Հանցագործները առեւանգել էին նրա պայուսակը՝ 72 հազար եվրո գումարով եւ քաղցկեղի դեմ 1 միլիոն ռուբլի արժողությամբ դեղորայքով: Տեսախցիկները ֆիքսել են հանցագործներին, որից հետո միայն հաջողվել է բռնել նրանց: Հիշեցնենք, գողությունը կատարվել էր, երբ բժիշկը հյուրանոցի ռեստորանում ճաշելիս էր եղել իր ընկերոջ հետ: Երկու հանցագործները՝ կին եւ տղամարդ, մեկ ժամ պրոֆեսորի սեղանի շուրջն էին պտտվել, հարմար պահին կինը խլել էր պորտֆելը եւ փախել: