07-08-2014 16:14

Մոսկվայում ադրբեջանի քաղաքացին ադրբեջանցու է սպանել

Մոսկվայում բիզնես շահերի համար հերթական բախման ընթացքում սպանվել է ազգությամբ ադրբեջանցի Շահվերդիևը և ծանր վիրավորվել մեկ այլ ադրբեջանցի՝ Ռամին Միրզոևը, հայտնում է haqqin.az-ը՝ հղում անելով Ռուսաստանի մայրաքաղաքի իրավապահ մարմիններին։

Ոստիկանություն տեղեկություն է ստացվել այն մասին, որ Բելովեժսկայա փողոցում սպանություն է տեղի ունեցել։ Սպանվածը եղել է 27-ամյա ադրբեջանցի Շահվերդիևը, նա մահացել է դանակից ստացած բազմաթիվ վնասվածքներից։ Ավելի ուշ հաղորդագրություն է ստացվել, որ հրազենային վիրավորում է ստացել մեկ այլ ադրբեջանցի՝ Ռամին Միրզոևը, ով հոսպիտալացվել է Մոսկվայի կլինիկաներից մեկը։

Հայտնի է դարձել, որ Շահվերդիևի սպանությունն իրականացրել է Միրզոևը։ Նրանց միջև վեճ է ծագել, որի ընթացքում Շահվերդիևը կրակել է Միրզոևի վրա և վնասել նրա ուսն ու պարանոցը, իսկ վերջինս դանակի մի քանի հարված է հասցրել իր հակառակորդին, որի հետևանքով էլ նա մահացել է։