25-07-2014 08:30

Մոսկովյան մետրոյի վթարից տուժածները 37 մլն ռուբլի փոխհատուցում են ստացել

Մոսկվայի մետրոպոլիտենի կայքում ասվում է, որ Արբատ-Պոկրովյան ուղղությամբ ընթացող գնացքի վթարի հետևանքով տուժածները, ովքեր գտնվում են հիվանդանոցում, ընդհանուր ծավալով 37 մլն ռուբլի փոխհատուցում են ստացելփոխանցում է РИА Новости-ի:
Մոսկովյան մետրոյի պատմության մեջ խոշորագույն տեխնածին վթարը տեղի է ունեցել հուլիսի 15-ին՝ «Հաղթանակի զբոսայգու» «Սլավյանսկի բուլվար» հատվածում, երբ գնացքի կտրուկ արգելակման հետևանքով երեք վագոն դուրս էր եկել գծերից: Վթարի հետևանքով 23 մարդ էր զոհվել, 150-ը՝ տեղափոխվել հիվանդանոց:
Վթարի պաշտոնական պատճառը դեռևս չի պարզվել: