Բավ է պառակտվել
10-07-2014 14:56

Մոսկվա-Թբիլիսի ավիաչվերթները պարբերական կդառնան

Սեպտեմբերից պարբերական ավիաչվերթները կարող են կրկին կապել Մոսկվան ու Թբիլիսին, հաղորդում է BBC-ի ռուսական ծառայությունը:
Այդ հնարավորությունն են քննարկել Պրահայում Ռուսաստանի փոխարտգործնախարար Գեորգի Կարասինը և ՌԴ-ի հետ հարաբերությունների հարցերով Վրաստանի վարչապետի հատուկ ներկայացուցիչ Զուրաբ Աբաշիձեն:Ավիահաղորդակցությունը երկու երկրների միջև դադարեցվել է 2008 թվականի օգոստոսից:
Վրաստանի էկոնոմիկայի նախարարի տեղակալ Նատի Միկելաձեն հայտնել է, որ Վրաստանն արդեն Ռուսաստանից նոտա է ստացել Մոսկվայի և Թբիլիսիի միջև պարբերական ավիաչվերթների վերսկսման մասին առաջարկով: Պարբերական չվերթները կիրականացվեն Մոսկվայից Թբիլիսի և Թբիլիսիից Մոսկվա՝ սկսած սեպտեմբերի 15-ից: Այնուհետև կավելանան նաև այլ ուղղություններ:
Չվերթների վերսկսման մեջ հետաքրքրություն են հայտնում ռուսական «Аэрофлот»-ը և վրացական Georgian Airways ընկերությունը, ինչպես նաև այլ ընկերություններ: