Բավ է պառակտվել
10-10-2016 09:40

Պայթյուն շվեդական Մալմյո քաղաքի գիշերային ակումբի մոտ

Շվեդական Մալմյո քաղաքի կենտրոնում գտնվող Babel ակումբի շենքի մոտ գիշերը հզոր պայթյուն է որոտացել: Ըստ տվյալների զոհեր չկան:

«Այնտեղ ինչ-որ պայթյուն է որոտացել, որը, կարծես, լրջորեն վնասել է շենքը: Եվ, որքան հայտնի է, մարդկանց շրջանում տուժածներ չկան»,- պարբերականին ասել է ոստիկանության հերթապահ աշխատակից Մարտին Կառլսոնը:

Անհայտ անձինք պայթուցիկ սարքը շենքի առջև տեղադրել են, երբ գիշերային ակումբն արդեն փակ է եղել: Պայթյունի ձայնն այնքան ուժեղ է եղել, որ արթնացրել է նաև հարևան փողոցների բնակիչներին:

Ձերբակալվածներ առայժմ չկան, դեպքի վայրը շղթայված է ոստիկանների կողմից: