Բավ է պառակտվել
26-07-2016 16:15

Ադրբեջանի ՊՆ–ի գործարանում հզոր պայթյուն է որոտացել

Ադրբեջանի Ռազմական արդյունաբերության նախարարության` Շիրվան քաղաքում գտնվող «Արազ» գործարանում հզոր պայթյուն է տեղի ունեցել:

Պայթյունները շարունակվում են նաև այս պահին։ Ադրբեջանի ԱԻՆ նախարարության հրշեջներից բացի, դեպքի վայրում է նաև Շիրվան քաղաքի ոստիկանության վարչության ամբողջ անձնակազմը։

Պայթյունի պատճառները պարզվում են, տուժածների և զոհերի վերաբերյալ տեղեկություն չկա։

ԱԻՆ փրկարարները տարհանում են գործարանի տարածքում ապրող բնակիչներին։