Բավ է պառակտվել
22-04-2015 09:07

Հզոր տոռնադո՝ Բրազիլիայի հարավում

Բրազիլիայի հարավում հզոր տոռնադոյի հետևանքով մահացել է 2, վիրավորվել 120 մարդ: Այս մասին հայտնում է Սանտա Կատարինա նահանգի քաղաքացիական պաշտպանությունը: Տարերքը վրա է հասել Շանշերե քաղաքում, որը, փրկարարների գնահատականներով, տոռնադոյից հետո մոտ 30 տոկոսով ավերվել է: Հազարավոր մարդիկ ստիպված են եղել լքել տները, ուժգին քամուց լրջորեն վնասվել է 2.6 հազար կառույց: Քամու արագությունը հասել է 84 կմ/ժ-ի: Բժիշկներին են դիմել 300 տուժածներ, որոնցից 120-ը հոսպիտալացվել է: Նրանցից շատերի վիճակը ծանր է: Քամին տապալել է էլեկտրափոխանցման լարերի հենասյուները, ուստի քաղաքը մնացել է առանց էլեկտրաէներգիայի: