Բավ է պառակտվել
24-09-2016 13:44

Moody's-ը Թուրքիայի վարկանիշն իջեցրել է մինչև «աղբայինի»

Միջազգային վարկանիշային Moody's գործակալությունը մեկ աստիճանով իջեցրել է Թուրքիայի երկարաժամկետ վարկային վարկանիշը` «Ваа3» մակարդակից մինչև «Ba1» մակարդակի:

Ի տարբերություն նախորդի, «Ва1» մակարդակը շահարկային է համարվում եւ ֆինանսիստների շրջանում ընդունված մասնագիտական բառապաշարով անվանվում է «աղբային»: Գործակալությունն իր որոշումը բացատրում է Թուրքիայի ներսում անհանգիստ քաղաքական իրավիճակի պայմաններում արտաքին փոխառությունների պահանջմունքով պայմանավորված բարձր ռիսկերով:

Moody's-ի վերլուծաբանների կարծիքով, հուլիսյան ռազմական հեղաշրջման փորձին թուրքական կառավարության հակազդեցությունը նշանակում է, որ ակնկալվող բարեփոխումները հետաձգվում են եւ սկզբունքորեն կասկածի է առնվում այդ երկրում օրենքի գերակայությունը:

Բացասական գործոնների թվում գործակալությունը նաեւ նշում է երկրի ներսում բռնության հաճախացած դեպքերը եւ Թուրքիայի դեմ ռուսաստանյան պատժամիջոցների հետևանքները: