10-01-2014 13:18

Մոնիկա Սպիրի և նրա ամուսնու սպանության կասկածանքով 7 մարդ է ձերբակալվել

«Միսս Վենեսուելա» 2014-ում հաղթած Մոնիկա Սպիրի և նրա ամուսնու դաժան սպանությունը լայն արձագանք է ստացել: Մոնիկան հանրությանը հայտնի էր նաև որպես դերասանուհի:

Վենեսուելայում ձերբակալվել է 7 մարդ, ովքեր կասկածվում են գեղեցկության նախկին թագուհու և նրա ամուսին Թոմաս Բերրիի սպանության մեջ: Ինչպես տեղեկացնում է ИТАР-ТАСС-ը՝  Պուերտո-Կաբելյո քաղաքի արդարադատության պալատ են բերել 4 տղամարդու և 1 կնոջ, ինչպես նաև՝ 15 և 17 տարեկան դեռահասների: Սպասվում է, որ նախնական դատական հետաքննության արդյունքում նրանց մեղադրանք կներկայացվի կրկնակի սպանության համար:

 Նախագահ Նիկոլաս Մադուրոն հրավիրել էր նահանգապետերի խորհուրդ, որի ժամանակ քննարկվել են երկրում բռնությունը դադարեցնելուն ուղված քայլերը: