Բավ է պառակտվել
08-01-2014 12:28

Սպանել են «Միսս Վենեսուելա 2004»-ին

ԻՏԱՌ-ՏԱՍՍ-ը հայտնում է, որ «Միսս Վենեսուելա-2004» գեղեցկության մրցույթի հաղթող 29-ամյա Մոնիկա Սպիրը և նրա իռլանդացի ամուսինը՝ Թոմաս Բերրին դարձել են հանցագործների հարձակման զոհ: Ոտքից վիրավորված նրանց հնգամյա դուստրը ողջ է մնացել: Հաղորդվում է, որ ողբերգությունը կատարվել է երկուշաբթի օրը` Պուերտո Կաբելիո և Վալենսիա քաղաքներն իրար միացնող մայրուղում: Ընտանիքի մեքենան կանգ էր առել ճանապարհին` խափանման պատճառով: Ավելի ուշ ոստիկանները զոհերով և վիրավոր երեխայով մեքենան հայտնաբերել էին մայթեզրին: Երեխային տեղափոխել են հիվանդանոց, նրա կյանքին վտանգ չի սպառնում: Նշվում է, որ հարձակման ժամանակ ամուսիններից մեկը փորձել է դիմադրել հանցագործներին, որից հետո վերջիններս կրակել են զոհերի վրա: Մոնիկա Սպիրի ընտանիքը Վենեսուելայում արձակուրդն էր անցկացնում: Նախկին «Միսս Վենեսուելան» վերջին տարիներին ապրում էր ԱՄՆ-ում, որտեղ աշխատում էր «Տելեմունդո» հեռուստաալիքում: