Բավ է պառակտվել
07-04-2016 14:06

Մոնղոլիան Ուկրաինայից ակնկալում է Բաթու խանից տուժած մարդկանց ցուցակը

Ուկրաինայի Բարձրագույն Ռադան ընդունել է բանաձև «Մոնղոլական կայսրության հանցագործ ռեժիմի կողմից 13-րդ դարում ուկրաինական ժողովրդի ցեղասպանության մասին» և Մոնղոլիայի իշխանություններին պաշտոնական պահանջ է ուղարկել՝ փոխհատուցում վճարել Բաթու խանի զորքերի կողմից Կիևն ավերելու համար:

Մոնղոլիայի խորհրդարանի՝ խուրալի նախագահ Զանդաահուուգիյն Էնհբոլդը Ռադայի բանաձևն անվանել է «ծիծաղելի» և պատասխանել նրան չինգիզիդների հետնորդին հատուկ իմաստությամբ. «Աշխարհը չի իմացել և երբեք չի լսել ոչ մի ուկրաինական ազգի մասին, մանավանդ Մեծ Թեմուջինի ժառանգների ժամանակաշրջանում: Միլիոնավոր զոհված ուկրաինացիներ 13-րդ դարում՝ սա ուկրաինական պատգամավորների անառողջ երևակայության պտուղն է… Մոնղոլիան պատրաստ է փոխհատուցել Բաթու խանի կողմից Կիևի գրավման ժամանակ արված վնասը, սակայն միայն տուժածներին կամ էլ նրանց ընտանիքի անդամներին: Մենք անհամբերությամբ սպասում ենք տուժածների ամբողջական ցուցակին», - ասել է խուրալի խոսնակը՝ չթաքցնելով իր սարկազմը: