Բավ է պառակտվել
05-03-2014 13:40

Այս գիշեր երկրին 30-մետրանոց աստերոիդ կմոտենա

Daily Mail-ի փոխանցմամբ՝ լույս մարտի 6-ին 30-մետրանոց տիեզերական մարմինը կմոտենա մեր մոլորակին: Դա 2014 DX110 աստերոիդն է, որն ամերիկացի գիտնականները հայտնաբերել էին փետրվարի վերջին: Այս տիեզերական մարմինն իր չափերով հավասար է 3 երկհարկանի ավտոբուսի. տրամագիծը 30 մետր է: 2014 DX110-ը Երկրի մոտով կանցնի Երևանի ժամանակով՝ 01:07-ին: Դա Երկրին կմոտենա 350 հազար կմ-ից ոչ ավելի, ինչը Լուսին - Երկիր հեռավորության մոտ 0,9 մասն է: