Բավ է պառակտվել
01-12-2014 08:44

Մոլդովայի խորհրդարանական ընտրություններում հաղթում են սոցիալիստները

Մոլդովայի խորհրդարանական ընտրություններում 86.83% քվեաթերթիկների մշակումից հետո առաջատարը Սոցիալիստների կուսակցությունն է` 21.63% ձայնով: Երկրորդ տեղում ներկայիս իշխող լիբերալ-դեմոկրատական դաշինքի առաջնորդն է` 19.24%, երրորդում` նախորդ ընտրությունների հաղթող Կոմունիստական կուսակցությունը` 17.88%: Խորհրդարան են անցնում նաեւ իշխող կոալիցիայի երկու անդամ՝ Դեմոկրատական կուսակցությունը (15.78%) եւ Մոլդովայի լիբերալիստական կուսակցությունը (9.37%): Տվյալները վերցվել են YamNews կայքից: Ըստ նախնական տվյալի՝ խորհրդարանը կարող է հետեւյալ տեսքն ունենալ. սոցիալիստներին 26 մանդատ, լիբերալ-դեմոկրատներին՝ 23, կոմունիստներին՝ 21, դեմոկրատներին՝ 19, լիբերալներին՝ 12: