Բավ է պառակտվել
15-02-2017 11:04

Մոգերինին հայտարարել է, որ ԱՄՆ-ը կարող է կորցնել համաշխարհային առաջատարի իր կարգավիճակը

Արտաքին գործերով և անվտանգության քաղաքականության Եվրամիության ներկայացուցիչ Ֆեդերիկա Մոգերինին, ով նախորդ շաբաթ երկօրյա այցով գտնվում էր Վաշինգտոնում, հայտարարել է, որ Միացյալ նահանգները կարող են կորցնել համաշխարհային առաջատարի իրենց դիրքը: Այդ մասին նա հայտարարել է առաջատար պարբերականների Եվրոպական միությանը(LENA), որում ընդգրկված է նաև գերմանական «Welt»-ը:
« Ես երբեք Միացյալ Նահանգներն այսքան բևեռացված, տարանջատված ու հակամարտություններից կքված չեմ տեսել, որքան որ այժմ է: Նա, ով իրապես ցանկանում է աշխարհի առաջատարի դերը խաղալ, պետք է ներսից ամուր լինի, ինքնավստահ ու համախմբված»,- զգուշացնում է եվրոպական դիվանագիտության ղեկավարը:
«Երբ աշխարհի մեծագույն ժողովրդավարությունը ենթարկվում է նման փորձությունների, դա կարող է ապակայունացնող գործոն դառնալ ողջ աշխարհի համար», -մտավախություն է հայտնել Մոգերինին:
Նա նաև ընդգծել է, որԱՄՆ-ը չպետք է միջամտի Եվրոպայի քաղաքականությանը. «Մենք չենք միջամտում ԱՄՆ-ի քաղաքականությանը: Եվ եվրոպացիներն ակնկալում են, որ Ամերիկան ևս չի միջամտի Եվրոպայի քաղաքականությանը», - ասել է Մոգերինին:
Փետրվարի 15-ին Բրյուսելում մեկնարկում է ՆԱՏՕ-ի անդամ երկրների պաշտպանության նախարարների երկօրյա նիստը: Այն կլինի ԱՄՆ-ի նախագահ Դոնալդ Թրամփի աշխատակազմի անդամ, պենտագոնի նոր ղեկավար Ջեյմս Մետիսի հետ Եվրոպայի երկրների պաշտպանության գերատեսչությունների ղեկավարների առաջին հանդիպումը:
«Մենք մեր հարաբերություններում նոր փուլ ենք սկսում: Մենք մեկը մյուսի հետևից քննարկելու ենք ընդհանուր թեմաները, որպեսզի տեսնենք, թե որ կետերում են մեր կարծիքները համընկնում:» Դրանում ոչ մի սարսափելի բան չկա: Ժամանակի հետ գնալով կավելանան այն կետերը, որտեղ ԵՄ-ի և ԱՄՆ-ի իշխանությունները տարաձայնություններ կունենան»,- եզրափակել է Մոգերինին: