Բավ է պառակտվել
18-12-2015 12:10

Ադրբեջանի ՊՆ-ն հայտնում է զոհի մասին

Ադրբեջանական կողմը հաղորդում է երեկ ղարաբաղա-ադրբեջանական հակամարտ զորքերի շփման գծում տեղի ունեցած մարտական գործողությունների ընթացքում կորուստ ունենալու մասին: 
Ինչպես տեղեկացնում է ադրբեջանական ԱՊԱ գործակալությունը, սպանվել է զինծառայող Թալեհ Քերիմովը:
Տեղեկությունը հաստատել է Ադրբեջանի պաշտպանության նախարարությունը: Ադրբեջանի ՊՆ-ն զոհված զինծառայողի մասին հայտնել էր նաև երեկ: 
Հիշեցնենք, որ ԼՂՀ պաշտպանության բանակի մամուլի ծառայությունը տեղեկացրել էր, որ դեկտեմբերի 17-ի գիշերը հակառակորդի կողմից ձեռնարկված անհաջող դիվերսիոն հետախուզական ներթափանցման փորձերից հետո, որի արդյունքում վերջինս ծանր կորուստներ կրելով հետ էր շպրտվել, ադրբեջանական բանակի հատուկ նշանակության խմբերը հակամարտ զորքերի շփման գծի հարավային, արևելյան, հյուսիսարևելյան և հյուսիսային ուղղություններով դեկտեմբերի 18-ի գիշերը դիմել են հերթական դիվերսիոն գործողությունների: