Բավ է պառակտվել
07-12-2015 11:41

Ադրբեջանի ՊՆ-ն լռում է կորուստների մասին

Սոցիալական ցանցերը տեղեկություններ են տարածել  շաբաթ օրը Տերտերյան շրջանում ավագ  լեյտենանտ Աբդուլլահ Մոլաևի  մահվան և  երկու զինվորի վիրավորելու մասին: Մահացածը հուղարկավորվել է  իր հայրենիքում, Ղազախի տարածաշրջանում: Կիրակի սոցիալական ցանցերում  հաղորդվում էր Թովուզի շրջանում Բաքվի  Յասամալի շրջանի բնակիչ Ագիլ Գուլիևի մահվան մասին: Ըստ ոչ պաշտոնական տեղեկությունների, նա մահացել է զենքի հետ անզգույշ վարվելու արդյունքում: Սակայն, Պաշտպանության նախարարությունը ոչին չի հաղորդել այդ միջադեպերի մասին: Երկուշաբթի առավոտյան  ռազմական գերատեսչության մամուլի ծառայությունից   հնարավոր չեղավ մեկնաբանություններ ստանալ: Ավելի ուշ, պաշտպանության նախարարությունը հաստատեց Մոլլաևի մահվան լուրը  «հայկական կողմից կրակի» արդյունքում: Ըստ ոչ պաշտոնական տվյալների,  ադրբեջանական բանակի  կորուստների ընդհանուր թիվը տարեսկզբից  կազմում է 71 մարդ: