Բավ է պառակտվել
01-03-2014 12:06

Ուկրաինայի փրկությունը ՆԱՏՕ-ն է. Սահակաշվիլի

Segodnya.ua-ն գրում է, որ Վրաստանի նախկին նախագահ Միխեիլ Սաակաշվիլին CNN հեռուստաալիքի ուղիղ եթերում կոչ է արել պահպանել Ուկրաինայի տարածքային ամբողջականությունը: Միարժամանակ Սահակաշվիլին դժգոհել է նաև, որ իր նախագահության տարիներին Վրաստանին չի հաջողվել պահպանել երկրի տարածքային ամբողջականությունը։ Վրաստանի նախկին նախագահի համոզմամբ՝ Ուկրաինան փրկել կարող են միայն ՆԱՏՕ-ի անդամ երկրների շարքից դաշնակիցները։