Բավ է պառակտվել
08-08-2014 11:50

Սահակաշվիլին բանտ նստելու ժամանակ չունի

Վրաստանի նախկին նախագահ Միխեիլ Սաակաշվիլին կարծում է, որ վրացական դատախազությունը, որն իրեն մեղադրում է ծառայողական լիազորությունները չարաշահելու համար, չունի ապացույցներ նախագահ եղած ժամանակ իր անօրինական գործողությունների վերաբերյալ: Այս մասին տեղեկացնում է segodnya.ua-ն։
«Կարծում եմ, որ Վրաստանի իշխանությունները դուրս են եկել իրավական տարածքից, սակայն ես, միևնույնն է, հպարտ եմ, որ նրանք այսքան փնտրել և վերջապես միակ բանը, որ գտել են՝ Իրաքլի Օկրուաշվիլիի (Վրաստանի պաշտպանության նախկին նախարար) ցուցմունքներն են, որին մենք ազատել էինք կոռուպցիայի և սուտ մեղադրանքների համար»,- հայտարարել է Սաակաշվիլին՝ Վարշավայում հեռուստաընկերություններին տված հարցազրույցում։

Նախկին նախագահը նշել է, որ Վրաստան վերադառնալու և բանտում նստելու ժամանակ չունի։ «Որտեղի՞ց գտնել ժամանակ՝ Վրաստան գալու, բանտ նստելու և հրաժարվելու համար այն ամենից, ինչով ես այժմ զբաղվում եմ։ Ես դրա ժամանակը չունեմ, իրենք էլ (Վրաստանի իրավապահ մարմինները) հնարավորություն չունեն դա անելու համար»,- ասել է Սաակաշվիլին։

Նրա խոսքով՝ ինքը ոչ մի տեղ չի խոսում Վրաստանի կառավարության մասին, քանի որ «ամաչում է»։ «Վրաստանը կրկին պետք է վերադարձնել այն ուղուն, որտեղից մեզ ժամանակավոր դուրս են արել»,- հայտարարել է նախկին նախագահը։

Նա երեկ ժամանել է Լեհաստան, որտեղ հանդիպում է լեհ առաջնորդների հետ, մինչ այդ եղել է Հունգարիայում։ «Այստեղից կմեկնեմ Ուկրաինա՝ շատ կարևոր գործերով»,- ասել է Սաակաշվիլին՝ հավելելով, որ իր յուրաքանչյուր օրը հագեցած է, և ինքը չի կարող մեկնել Վրաստան։

«Ինչպես ես կարող եմ մեկնել Վրաստան, և այդպիսով բավարարեմ ռուս օլիգարխ Բիձինա Իվանիշվիլիի (Վրաստանի նախկին վարչապետ) ցանկությունը։ Ես ժամանակ չունեմ»,- ասել է Սաակաշվիլին։