Բավ է պառակտվել
04-12-2015 15:52

Միխայիլ Սաակաշվիլիին զրկել են Վրաստանի քաղաքացիությունից

Օդեսայի նահանգապետ Միխայիլ Սաակաշվիլիին զրկել են Վրաստանի քաղաքացիությունից: Վրաստանի նախագահ Գրիգորի Մարգվելաշվիլին Միխայիլ Սաակաշվիլիին Վրաստանի քաղաքացիությունից զրկելու հրամանագիր է ստորագրել: Հայտարարության մեջ նշվում է, որ Սաակաշվիլին զրկվել է քաղաքացիությունից կապված վերջինի` այլ երկրի քաղաքացիություն ստանալու փաստի հետ: Հիշեցնենք, որ Վրաստանի նախկին նախագահը 2013թ լքել էր երկիրը, որից հետո հայտարարվել էր ներքին հետախուզման մեջ: Վրաստանի գլխավոր դատախազությունը նրա դեմ հեռակա քրեական գործ էր հարուցել մի քանի հոդվածներով, այդ թվում նաև հինդ մլն դոլար ծախսելու համար: Վրաստանը նույնիսկ հասել էր նրան որ Սաակաշվիլիի նկատմամբ միջազգային հետախուզում էրն հայտարարել բայց 2015 թ օգոստոսին Ինտերպոլը մերժել էր հայցը: