Բավ է պառակտվել
31-05-2016 14:55

Էրդողանին վիրավորելու համար «Միսս Թուրքիա»-ն դատապարտվել է ազատազրկման

Մոդել և «Միսս Թուրքիա-2006» տիտղոսը կրող Մերվե Բույուքսարաչը Թուրքիայի ներկայիս նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանին` նրա վարչապետության օրոք «վիրավորելու» հիմնավորմամբ դատապարտվել է 14 ամսվա ազատազրկման: 
Թուրք մոդելի դեմ Էրդողանը դատական հայց էր ներկայացրել այն բանի համար, որ Բույուքսարաչը Instagram-ում հրապարակում էր արել, որտեղ տեղադրել էր սատիրական պոեմ` «Առաջնորդի պոեմ» խորագրով: Պոեմում Էրդողանը քննադատվում էր երկրի պետական օրհներգի ձևափոխված բառերի միջոցով: Հետագայում նա հրապարակումով կիսվել էր Twitter-ում: Բույուքսարաչը հերքել էր իր դեմ ներկայացված մեղադրանքները` ասելով, որ իր հրապարակմամբ չի ցանկացել վիրավորել Էրդողանին: