21-11-2014 09:46

«Միսիս աշխարհ- 2014» մրցույթի հաղթողն ինքնակոչ է. ԶԼՄ-ներ

Համաշխարհային ԶԼՄ-ները երեկ հայտնել էին, որ «Միսիս աշխարհ- 2014» մրցույթում, որն անցկացվել է ԱՄՆ-ում, հաղթել է Բելառուսի ներկայացուցիչ երգչուհի և հաղորդավարուհի Մարինա Ալեքսեյչիկը, գրում է Комсомольская правда-ն։
Մարինայի հաղթանակից հետո լրագրողները կապվել են նրա երկրի ներկայացուցիչների հետ, սակայն վերջիններս վստահեցնում են, որ նրան չեն ուղարկել մրցույթին։ Նաև ենթադրություն է հնչել, որ Ալեքսեյչիկը հիշել է իր արմատների մասին և որոշել ներկայացնել Բելառուսն ինքնուրույն։
ОНТ հեռուստաընկերությունում և Գեղեցկության ազգային դպրոցում վստահեցնում են, որ չեն ճանաչում նրան, իրենք չեն ուղարկել մրցույթին։
«Գեղեցկության ոլորտում կան որոշակի կանոններ, համաձայն որոնց գեղեցկուհիներին ուղարկում են մրցույթներին՝ երկիրը ներկայացնելու համար։ Մասնակիցը նախ պետք է հաղթի ազգային մրցույթում, այնուհետ մասնակցի միջազգայինին։ Այս տարի «Միսիս Բելառուս» մրցույթում հաղթել է Յուլյա Պերեգուդովան, ով հրաժարվել է մասնակցել այլ միջազգային մրցույթների»,- ասել է ОНТ հեռուստաընկերության հատուկ նախագծերի բաժնի տնօրեն Անժելինա Միկուլսկայան։