Բավ է պառակտվել
20-11-2014 10:06

«Միսիս աշխարհ- 2014» մրցույթում հաղթող է ճանաչվել Բելառուսի ներկայացուցիչը (լուսանկարներ)

ԱՄՆ Մերիլենդ նահանգում կայացած «Միսիս աշխարհ- 2014» մրցույթում հաղթող է ճանաչվել Բելառուսի ներկայացուցիչ Մարինա Ալեքսեյչիկը։ 
Երկրորդ տեղը զբաղեցրել է Հարավային Աֆրիկայի ներկայացուցիչը, 3-րդ տեղում՝ Պերուի ներկայացուցիչը, գրում է ՏԱՍՍ գործակալությունը։

Մասնակիցները եղել են ազգային հագուստներով կամ այնպիսի գեղարվեստական զգեստներով, որոնք հուշել են նրանց ազգային պատկանելությունը։

Երեկոյի ծրագիրը բաղկացած է եղել մի քանի համարներից։ Նախ մասնակիցները կատարել են ռիթմիկ պար, այնուհետև կայացել է լողազգեստների և երեկոյան զգեստների ցուցադրություն։ Հանդիսատեսին զվարճացրել են նաև հրավիրված արտիստներն ու խմբերը։
«Միսիս աշխարհ» մրցույթի նախագահ Դևիդ Մարմելայի խոսքով՝ մրցույթի գլխավոր առաքելությունն ընտանեկան արժեքների, աշխարհի իդեալների, բարության և գեղեցկության քարոզչությունն է։ Մրցույթին մասնակցում են ամուսնացած երիտասարդ կանայք, որոնք, որպես կանոն, ունեն երեխաներ, ակտիվորեն մասնակցում են իրենց երկրների քաղաքական և հասարակական կյանքին, ինչպես նաև՝ բարեգործական ակցիաների։ Այս տարի թեկնածուները եղել են 35-ը։