Բավ է պառակտվել
05-04-2014 11:06

Միսիսիպիում հավատացյալների իրավունքների պաշտպանության մասին օրենք է ընդունվել

Ամերիկյան Միսիսիպի նահանգը առաջինն է ԱՄՆ-ում, որ հավատացյալների իրավունքների պաշտպանության մասին օրենք է ընդունել։ Քննադատներն իսկույն հայտարարել են, որ դա խտրականություն են համարում եւ մտադիր են վիճարկել դատարանով։ Օրենքն ընդունվել է պահպանողական հանրապետականների ջանքերով, որոնք Միսիսիպիի օրենսդիր մարմնում մեծամասնություն են։ Օրենքի տակ ստորագրել է հանրապետական նահանգապետ Ֆիլ Բրայանթը: Նշենք, որ ազատականները նորարարությանը բացասաբար են վերաբերում։ Իսկ ահա, փետրվարի վերջին նման օրինագիծ ընդունվել եւ ներկայացվել էր Արիզոնայի նահանգապետին, սակայն նահանգապետ Ջեն Բրյուերը մերժել էր նախաձեռնությունը։