Բավ է պառակտվել
30-04-2014 15:38

Երկարափետուր թյուննոսի ճառագայթման մակարդակի եռակի աճ է գրանցվել. գիտնականներ

Մինչ Օրեգոն ամերիկյան նահանգում ստուգում են "Ֆուկուսիմա"-ի վթարից ճառագայթման ենթարկված օվկիանոսի ջրի որակը, նահանգի ափերին հայտնված երկարափետուր թյուննոսի ճառագայթման մակարդակը երեք անգալ աճել է: Օրեգոնի համալսարանի գիտնականները համեմատել են 26 թյուննոսի մսի մեջ պարունակվող ցեզիումի մակարդակը 2008 թվականին և ճապոնական միջուկային էլեկտրոկայան "Ֆուկուսիմայի" վթարից հետո՝ 2011 թվականին: Երկրորդ խմբում ցեզիումի մակարդակը շատ ավելի բարձր է եղել:
Գիտնականների խոսքով, այդ թիվը մեկ հազար անգամ ցածր է ԱՄՆ գյուղատնտեսության Դեպարտամենտի կողմից սահմանված անվտանգության մակարդակից:
"Այդ միսը սննդի մեջ մեկ տարվա ընթացքում օգտագործելու դեպքում Դուք կստանաք այնպիսի ճառագայթման աստիճան, որը կստանայիք 23 վայրկյանի ընթացքում ռադոնային լոգանք ընդունելու դեպքում", - նշել է հետազոտման գլխավոր հեղինակ Դելվան Նեվիլը:
"Չի կարելի ասել, որ վտանգը զրոյի է հավասար: Համարվում է, որ ցանկացած մակարդակի ճառագայթում իրենից վտանգ է ներկայացնում: Սակայն ցեզիումի այս չափաբաժինները չափազանց փոքր են իրենցից լուրջ վտանգ ներկայացնելու համար", - հավելե է նա:
Այնուամենայնիվ, հետազոտության արդյունքները գիտնականներին գործնական օգուտ տվեցին՝ թույլ տալով նրանց հետևել երկարափետուր թյուննոսի շարժմանը Ճապոնիայից մինչև Օրեգոնի ափերը: