Բավ է պառակտվել
22-04-2014 11:58

Շրջանավարտները չեն ցանկանում Միշել Օբամային տեսնել իրենց պարգևատրման արարողության ժամանակ

Ավելի քան 1,2 մարդ իր ստորագրությունն է տվել Միացյալ Նահանգների առաջին տիկնոջ ` Կանզաս նահանգի վարչական կենտրոնի` Տոպիկայի դպրոցների շրջանավարտների պարգեւատրման արարողությանը մասնակցելուն դեմ արտահայտվող նախաձեռնությանը:

Ինչպես Independent-ն է գրում, նախաձեռնության հեղինակը դպրոցներից մեկի շրջանավարտ` 18-ամյա Թեյլոր Գիֆֆորդն է, որ համապատասխան հայցով կրթության շրջանային բաժին է դիմել:

Շրջանավարտները եւ նրանց ծնողները մտավախություն ունեն, որ Միշել Օբաման իր շրջապատով եւ բազմաքանակ ավտանգության ծառայողներով այնքան շատ տեղ կզբաղեցնի դահլիճում, որ կշեղի իրավամբ միայն դպրոցականների համար նախատեսված ողջ ուշադրությունը: