09-02-2016 16:36

Գերմանիայի Տրանսպորտի նախարարություն. բախված գնացքների մեքենավարները միմյանց չեն տեսել

 Այսօր առավոտյան Բավարիայում բախված երկու գնացքների մեքենավարները տեսողական կոնտակտ չեն ունեցել, շարժվել են բարձր արագությամբ և վթարից առաջ չեն փորձել է դանդաղեցնել ընթացքը, մամուլի ասուլիսի ժամանակ ասել է Գերմանիայի տրանսպորտի նախարար Ալեքսանդր Դորբինդտը:  Գերմանիայի Բադ-Այբլինգ քաղաքի մոտ երկու մարդատար գնացքների բախումը տեղի է ունեցել վաղ առավոտյան: Դեպքի վայր են ժամանել շտապօգնության մեքենաներ, նաև ուղղաթիռներ: Լրացուցիչ փրկարար ուժեր են ժամանել ինչպես Բավարիայի տարբեր շրջաններից, այնպես էլ հաևան Ավստրիայից: Աղետի պատճառները դեռևս անհայտ են:

Այն փաստը, թե արդյոք վթարի հետևանքով տուժել են այլ երկրների քաղաքացիների, դեռ հայտնի չէ, ասել է Բավարիայի ոստիկանությունը: «Գնացքները պետք է  որ ընթանալիս լինեին շատ բարձր արագությամբ: Ճանապարհի այդ հատվածի առավելագույն արագության սահմանափակումը 100 կմ ժամ է: Այս հատվածում շրջադարձ կա: Անհրաժեշտ է ելնել այն փաստից, որ մեքենավարները միմյանց հետ տեսողական կոնտակտ չեն ունեցել և նրանք չեն արգելակել», - ասել է նախարարը: