Բավ է պառակտվել
26-09-2017 21:00

ՀՀ բնպահպանության նախարարությունը կհանի ձկան և խեցգետնի որսի արգելքը

Հայաստանը հանում է ձկան և խեցգետնի որսի արգելքը, այս մասին երեքշաբթի օրը հայտարարել է ՀՀ բնապահպանության նախարար Արծվիկ Մինասյանը:
« Մենք մտադիր ենք հանել սահմանափակումները և պարզապես կանոնակարգված որս իրականացնել, քանի որ, ինչպես ցույց է տալիս փորձը, հայ որսագողերի վրա ոչ մի արգելք չի ազդում»,- ասել է Մինասյանը:
Միևնույն ժամանակ նա ընդգծել է, որ հայեցակարգը դեռևս գտնվում է մշակման փուլում, և որ այն ենթադրելու է կանոնակարգված որսի խիստ վերահսկողություն:
Հայաստանը բազմիցս է արգելք մտցրել սիգի և իշխանի որսի վրա, իսկ այս տարի դա վերաբերվեց նաև խեցգետնին, բայց չնայած դրան այս ձկնատեսակները շարունակում են հայտնվել վաճառասեղաններին:
Բնապահպանական տեսչության տվյալներով 2016թ. հոկտեմբերի 1-ից 2017թ. օգոստոսի 20-ը ընկած ժամանակահատվածում որսագողերից առգրավվել է 347 կգ խեցգետին, 810 կգ և ավելի սիգ, 482 կգ իշխան և այլ ձկնատեսակներ: