Բավ է պառակտվել
25-12-2015 14:03

Միլիոնավոր կաթոլիկներ ամբողջ աշխարհում նշում են Սուրբ Ծնունդը

Աշխարհի կաթոլիկները և բողոքականները այսօր նշում են Հիսուս Քրիստոսի Սուրբ Ծննդյան տոնը: Ըստ ավանդույթի ամենա մասայական տոնակատարությունները անց են կացվում Վատիկանում, որտեղ անհամբերությամբ սպասում են Հռոմի Պապի ավանդական ուղղերձին: Սակայն, այս տարի Պապը կոչ է արել անիմաստ իրարանցում չստեղծել: Եվ Հին Աշխարհը հրաժարվել շքեղ տոնակատարություններից իսլամիստների հարձակման մշտական սպառնալիք հետ կապված:

Բեթղեհեմում ճախրում է ոչ այնքան տոնի ոգին, որքան տագնապի զգացմունքը, մարդիկ վախենում են ահաբեկչական հարձակումներից: Զբոսաշրջիկների քանակը Սուրբ երկրում այս տարի, ինչպես երբեք է, փոխարենը շատ է զինված պահակախումբը: Այդուհանդերձ ողջ աշխարհում տոնական պատարագներ են տեղի ունենում: Մոսկվայում, հարյուրավոր հավատացյալներ եկել են մասնակցելու Հռոմի կաթոլիկ տաճարի պատարագին: