Բավ է պառակտվել
12-08-2014 09:27

Մոնակոյի յուրաքանչյուր երրորդ բնակիչը միլիոնատեր է

Ինչպես գրում է «Le Figaro» պարբերականը` Մոնակոյում մեկ քառակուսի մետրի վրա հարուստ մարդկանց թիվը գերազանցում է նման ցուցանիշը նույնիսկ ֆինանսական այնպիսի խոշոր մայրաքաղաքներում, ինչպիսիք են Ցյուրիխը, Ժնևը, Նյու Յորքը, Ֆրանկֆուրտն ու Լոնդոնը, որոնք վարկանիշում հաջորդ հորիզոնականներն են զբաղեցնում: Փարիզն այս վարկանիշում 20-րդ տեղում է: Վիճակագրության համաձայն՝ ամեն երրորդ բնակիչն այստեղ մեծ ունեցվածքի տեր է: Փորձագետները պարզաբանում են, որ հարուստ մարդկանց նման կուտակումը մեկ վայրում պատահական չէ: Հարուստներն ընտրում են երկրներ՝ իրենց համար առավել հարմար ֆինանսական պայմաններով: Ըստ Euromag-ի, թագավորության ընտրության չափորոշիչների շարքում փորձագետները հարմար են անվանում հարկային քաղաքականությունը և աշխարհագրական դիրքը: