Բավ է պառակտվել
30-07-2014 16:12

Միջերկրական ծովում նավ է կործանվել

20 միգրանտ են խեղդվել Միջերկրական ծովում նավի կործանման հետեւանքով:

Նավով տեղափոխվող տասնյակ միգրանտներ անհետ կորած են համարվում, հաջողվել է փրկել 22 մարդու կյանք:

Փրկվածների խոսքով՝ նավակողին 150 մարդ է գտնվել: Առայժմ պարզ չէ նավի կործանման պատճառը, հաղորդում է BBC-ի ռուսական ծառայությունը:

Ենթադրվում է, որ Իտալիա տեղափոխվող նավը շրջվել եւ խորտակվել է Լիբիայի մերձափից ոչ հեռու, Տրիպոլիից արեւելք: