Բավ է պառակտվել
19-03-2014 18:58

Շուրջ 20 միգրանտ է ձեբակալվել Մոսկավայում

Ռուսաստանի ԴՄԾ-ի ղեկավար Կոսնտանտին Ռոմոդանովսկու անմիջական ղեկավարությամբ կատարված ստուգումների ընթացքում, Մոսկվայի «Չայխոնա» ռեստորանում ձերբակալվել է 19 ապօրինի միգրանտ:
ԴՄԾ-ի ստուգումները սկսվել էին Մոսկվայի կենտրոնի ռեստորանից: ԴՄԾ-ի աշխատակիցները ձերբակալել են 19 մարդու, որոնք անօրինական աշխատում էին ռեստորանում: Բոլորն էլ ԱՊՀ երկրներից են եղել:
Ըստ գերատեսչության մայրաքաղաքային վարչության պետի տեղակալ Սերգեյ Ակսյոնովի՝ արտաքսման փաստաթղթերն արդեն հինգշաբթի դատարանում կլինեն: Յուրաքանչյուր օտարերկրացու համար գործատուն վճարելու է 400 հազար ռուբլի տուգանք:
ԴՄԾ-ի ղեկավարը փորձել է իրավախախտներից իմանալ, թե ինչու նրանք չեն հետևում ՌԴ-ի օրենքներին: «Դուք աշխատում եք առանց փաստաթղթի, էլ չեմ ասում բուժգրքույկների մասին: Ինչպե՞ս կարող են Ռուսաստանի քաղաքացիները վստահ լինել, թե ինչ են ուտում», - հարցրել է Ռոմոդանովսկին: «Բարի ճանապարհ դեպի հայրենիք», - օտարերկրացիներին մաղթել է ԴՄԾ-ի ղեկավարը՝ հիշեցնելով, որ նրանք ժամանակ կունենան մտածելու, քանի որ երկար ժամանակ նրանց համար Ռուսաստան մուտքը փակ կլինի: