Բավ է պառակտվել
08-06-2016 09:44

Մեծ Բրիտանիան նախազգուշացնում է Եվրո-2016-ի ժամանակ ահաբեչական սպառնալիքների մասին

Մեծ Բրիտանիայում նախազգուշացրել են Եվրոպայի ֆուտբոլի առաջնության ժամանակ սպառնացող ահաբեկչությունների մասին: Միջոցառումը կանցկացվի հունիսի 10-ից հուլիսի 10-ը: Հրապարակները, որտեղ կանցնեն հանդիպումները, իրենցից պոտենցիալ ահաբեկչական հարձակումների թիրախներ են ներկայացնում: Սպառնալիքը կարող է տարածվել նաև երկրպագուների տարածքի և այլ զանգվածային կուտակումների վայրերի վրա: Բրիտանիայի ոստիկանությունը հավելել է նաև, որ իրավապահ մարմինները մարտական պատրաստվածության կլինեն:

Աղբյուրի տեղեկացմամբ՝ ավելի վաղ Եվրո-2016-ի ժամանակ ահաբեկչական գործողությունների մասին նախազգուշացրել էր նաև ԱՄՆ պետքարտուղարությունը, նշելով, որ ամռանը Եվրոպա ժամանող զբոսաշրջիկների մեծ մասը լայնամասշտաբ միջոցառումների ժամանակ ահաբեկիչների համար թիրախ կարող են դառնալ: