Բավ է պառակտվել
15-02-2016 09:09

Սիրիայի ԱԳՆ-ն հաղորդել է թուրք զիվորականների ներխուժման մասին

Թուրքիայի կողմից Սիրիայի գնդակոծությունն ահաբեկչական խմբավորումներին ուղղակի աջակցություն է: Այս մասին ասված է Սիրիայի ԱԳՆ հայտարարությունում:

Սիրիական ԱԳՆ-ն ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդին կոչ է անում կատարել խաղաղության և անվտանգության շուրջ պարտավորություններն ու անհապաղ վերջ դնել թուրքական ռեժիմի բոլոր հանցագործություններին:

Դամասկոսը նույնպիսի ուղերձներ է հղել նաև ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարին և Անվտանգության խորհրդի նախագահին:

«Շաբաթ՝ 2016 թվականի փետրվարի 13-ին, օրվա երկրորդ կեսին Թուրքիայի ծանր հրետանին թուրքական տարածքից հարվածներ է հասցրել սիրիական քրդերի բնակության վայրերի և Սիրիական Արաբական բանակի դիրքերի, ինչպես նաև Մարանազ, Ալ-Մալքիա, Մինգ, Այն-Դաքնա Բազի և Բագ բնակավայրերի ուղղությամբ:

«Նույն օրը թուրք-սիրիական սահմանի Բաբ աս-Սալյամ անցակետով երկիր է թափանցել 12 ավտոմեքենա՝ 14.5 մմ տրամաչափի ականանետերով, որոնցում շուրջ 100 զինյալ է եղել: Ենթադրաբար, նրանց մեծ մասը թուրք զինծառայողներ և վարձկաններ են»,- նշված է ուղերձներում:
Հայտարարության համաձայն, Սիրիայի Ազզազ շրջանում թուրք-սիրիական սահմանի Բաբ աս-Սալյամ անցակետով մինչև հիմա զենք ու զինամթերք է մատակարարվում Թուրքիայից:
«Թուրքական հարձակումը համընկավ Թուրքիայի վարչապետ Ահմեդ Դավութօղլուի հայտարարության հետ, որը հավանական էր համարել իր երկրի աղաղակող միջամտությունը Սիրիայի ներքին գործերին, ինչպես նաև «Ջեբհաթ ան-Նուսրա», «Ջեբհա աշ-Շամիա», «Ահրար աշ-Շամ» և «Ալ Քաիդա»-ի հետ կապ ունեցող ահաբեկչական այլ խմբավորումներին աջակցության հետ: Այդ հայտարարությունն Անվտանգության խորհրդի հակաահաբեկչական բանաձևերի մտածված խախտումների պաշտոնական խոստովանություն է»,- ասված է հայտարարությունում:
Ըստ Սիրիայի ԱԳՆ-ի, Անկարայի այդպիսի գործողությունները հանգեցրին Ժնևի բանակցությունների ընդհատմանը, և Թուրքիան փորձում է խափանել դրանց վերսկսումը: