Բավ է պառակտվել
24-06-2015 13:22

Ֆրանսիան գաղտնալսումների պատճառով ԱՄՆ-ի դեսպանին անհապաղ կանչել է արտգործնախարարություն

Ֆրանսիայի արտաքին գործերի նախարար Լորան Ֆաբիուսն իր մոտ է հրավիրել ԱՄՆ դեսպանին: Արտգործնախարարին խորհուրդ են տվել անհապաղ ներկայանալ արտաքին գործերի նախարարություն և բացատրություն տալ ԱՄՆ ազգային անվտանգության գործակալության կողմից Ֆրանսիայի քաղաքացիներին լրտեսելու փաստի կապակցությամբ:
Արդեն տեղեկացրել ենք, որ ԱՄՆ նախկին գործակալ Էդվարդ Սնոուդենի կողմից գաղտնազերծցված փաստաթղթի համաձայն` ամերիկյան հատուկ ծառությունների հիմնական նպատակը եղել են ահաբեկիչների հետ կապ ունեցող անձինք, ինչպես նաև քաղաքական գործիչները, իշխանության ներկայացուցիչները և գործարարները։