10-01-2014 16:34

Մայքլ Ջեքսոնի Ferrari-ն հանվել է վաճառքի

Մայքլ Ջեքսոնը Pepsi-ի գովազդային հոլովակի նկարահանումների ժամանակ,վարած Ferrari Testarossa ավտոմեքենան հանվել է վաճառքի, այս մասին տեղեկանում ենք gazeta.ru-ից: Կաբրիոլետը հատուկ պատրաստվել է Կալիֆոռնիայում, 1987 թվականի սկզբին:
Ի տարբերություն 390 ձիաուժ հզորությամբ եվրոպական տարբերակի՝ Testarossa-ի ամերիկյան տարբերակն ունեցել է 380 ձիաուժ հզորություն՝ 4,9 լիտր տարողությամբ նույն V12 շարժիչի առկայության դեպքում: Մինչև 100 կիլոմետր/ժամ արագություն այն զարգացրել է 5,8 վայրկյանում: Գինը, որը ցանկանում է ստանալ կաբրիոլետի ներկայիս սեփականատերը, դեռ պարզ չէ: