Բավ է պառակտվել
05-12-2015 14:00

17 վայր, որտեղ ձմեռը նման է հեքիաթի

17 վայր, որտեղ ձմեռը նման է հեքիաթիՄենք ընտրել ենք աշխարհի 17 վայր, որտեղ ձմեռը նման է հեքիաթի: Նայեք  լուսանկարները, վայելեք ձմեռային տեսարանները և ոգեշնչվեք ճանապարհորդության: 

Ամստերդամ, Նիդերլանդներ
Ամստերդամի ջրանցքները գեղեցիկ են տարվա ցանկացած ժամանակ: Սակայն, ձմռանը, երբ ձյունը խոյակներեվ պառկած է ափի երկայնքով տարածվող տանիքների ծառերի և սյուներին վրա ` հատուկ հմայք է հաղորդում նրանց:: Այդ պահին ամբողջ քաղաքը վերածվում է մի մեծ Հեքիաթային տեսարանի: - ասես Դիսնեյի փերին թափահարել է իր գավազանը, և դուք տեղափոխվել եք ինչ - որ բարի մուլտֆիլմի մեջ: Տպավորությունը մեծանում է, ցուրտը բավական ժամանակ է տևում, և ջրանցքները վերածվում են հսկայական սահդաշտերի, որտեղ նույն հիացմունքով խաղում են թե մեծահասակները թե երեխաները:

 

Բլեդ, Սլովենիա
Սլովենիայի գլխավոր բացիկային տեսարանը - գեղատեսիլ կղզյակ է Մարիամ Աստվածածնի Վերափոխման եկեղեցով Բլեդ լճի կեսին: Ձմռանը այն հատկապես գրավիչ է: Թափանցիկ ցրտաշունչ օդում հստակ տեսանելի է բարձր մատուռը, լճի մակերեսին արտացոլվում է կապույտ երկինքը, իսկ հետին ֆոնին ալպիական գագաթները ձյան խոյակների տակ:

Վերսուա, Շվեյցարիա
Ընդամենը մեկ անգամ մի քանի տարիների ընթացքում, կարող է բախտ վիճակվել ականատես լինել ձմեռային Շվեյցարիայի ցնցող բնական տեսարանին: Քամին, ջուրը և սառնամանիքը մեկ գիշերում կարող են Ժնևյան լճի ափը իրականում դարձնել Ձյունե թագուհու տարածքները: Հաջորդ առավոտ մեքենաներն ու նավակները, ծառերն ու սյուները` ամբողջ ափը վերածվում է մի հսկա սառցե քանդակների այգու:

Նյու- Յորք, ԱՄՆ
Ձյունե վերմակով փաթաթված Մանհեթանի Կենտրոնական զբոսայգին դառնում է Նյու - Յորքի ամենագեղեցիկ վայրերից մեկը: Տերևները թափվում են, բացելով տեսադաշտը և երկնաքերերը կարծես ավելի սերտ են շրջապատում հանրահայտ այգին: Ձմռանը այստեղ կարելի է գալ դիտելու սահադաշտի վրա պտտվող ամբոխին, գնալ կենդանաբանական այգի, կամ պարզապես զբոսնել ձյունապատ արահետներով և կերակրել բադիկներին, որոնց ամենևին չի ընկճում լճակի սառույցը:

Պլիտվիցյան լճեր, Խորվաթիա
Ձմռանը զբոսաշրջիկների հոսքը Խորվաթիա պակասում է հասնելով գրեթե զրոյի, և հանրահայտ Պլիտվիցյան լճերը դատարկվում են: Հոյակապ պատճառ է գալ այստեղ, տարվա հենց այս եղանակին, թափառել ձյունապատ արահետներով, զմայլվել ամբողջությամբ սառցակալած ջրվեժներով և մենակության մեջ վայելել բնության գեղեցկությունը:

 

Տալլին, Էստոնիա
Ձյունը փոքրիկ Տալլինին հատուկ շարմ է հաղորդում: Քաղաքի առավել գեղեցիկ տեսարանները բացվում են Սուրբ Օլոֆի եկեղեցու դիտորդական տախտակամածից (ճիշտ է ձյունոտ եղանակին այն կարող է փակ լինել):

Թբիլիսի, Վրաստան
Եղանակը Թբիլիսիի բնակիչներին երես չի տվել ձյան առատությամբ: Այնպես որ, չզարմանաք, եթե տեսնեք, պատկառելի տեսքով մեծ մարդկանց երեխաների նման ձնագնդիկ խաղալիս Ռուսթավելի պողոտայում կամ քաղաքային այգիներիղ մեկում:

Տարկայ, Լիտվա
Տարկայը գեղեցիկ քաղաք է Գալվե լճի մեջտեղում. Քաղաքին մոտ կղզում է տեղավորվել է Լիտվայի ամենամեծ միջնադարյան ամրոցը: Հունվար-մարտ ամիսներին երբ լիճը հանգամանորեն սառում է ամրոցի ստորոտին կազմակերպում են մեծ սահադաշտ:

Սիրակավա-գո, Ճապոնիա
Լեռներում կորած Սիրակավա - գո գյուղը վաղուց կտրված է եղել քաղաքակրթունից, այդ պատճարով մինչև օրս պահպանել է օրիգինալ տեսքը: Այն ճանաչվել է որպես ՅՈՒՆԵՍԿՈ-ի ժառանգություն: և վերջին տարիներին այն դարձել է իսկական զբոսաշրջության աստղ: Ճամփորդներըգալիս են այստեղ տեսնելու, թե ինչպես էին ճապոնացիներն ապրում մի քանի դար առաջ:

Մյունխեն Գերմանիա
Մյունխենի կենտրոնում սահադաշտ են կառուցում բաց երկնքի տակ և սկսվում է Tollwood փառատոնը:, Հանրահայտ գարեջրային Hofbrauhaus ռեստորանը աշխատում է առանց հանգստյան օրերի և Սուրբ Ծննդյան տոնավաճառները բացվում են ոչ թե մեկ, կամ երկու, այլ ամբողջ երկու տասնյակ:

Ստոկհոլմ, Շվեդիա
Սուրբ Ծնունդի նախօրեին, երբ խանութների ցուցափեղկերից փայլում են շղթաներն ու փուչիկները և սրճարանների դռներից գալիս են սկանդինավյան գինու և դարչինով թխվածքաբլիթների բույրը, հին քաղաքը ավելի հեքիաթային է դառնումԵվ քայլելով ձյունապատ լողափերով ու նրբանցքներով հեշտ է պատկերացնել, որ այստեղ, ինչ-որ տեղ, տանիքներից մեկի վրա իրոք ապրում է Կարլսոնը:

Հարբին, Չինաստան
Գլխավոր համաշխարհային սառցե քանդակների փառատոնը անց է կացվում Չինաստանում հունվար փետրվար ամիսներին: Անցյալ դարի վերջից , հազարավոր աշխատողներ տարեց տարի Հարբինում կանգնեցնում են առասպելական հսկա սառցե քաղաքը: Մտահղացումը Բուդդայական է, քանի որ բոլորն էլ նախապես գիտեն` մարտից սկսած շքեղ ամրոցներից և քանդակներից ոչինչ չի մնա:

Զալցբուրգ, Ավստրիա
Զալցբուրգին բավականին մոտ բազմաթիվ ավստրիական լեռնադահուկային հանգստավայրեր կան և այստեղ ուղևորությունըմեծ հնարավորություն է ստեղծում բազմազանել հանգիստը:

Կրումլով Չեխիա
Հմայիչ Կրունլովը տեղակայվել է Վլատվայի շրջանում Պրահայից երեք ժամ հեռավորության վրաԻնչպես մայրաքաղաքում, այստեղ ևս կան բազմաթիվ միջնադարյան տներ, ամրոցներ ու եկեղեցիներ: Սակայն, ի տարբերություն Պրահայի, Կրումլովը հանգիստ և հարմարավետ քաղաք է:

Մեծ Բրիտանիա
Բարձր խոնավության պատճառով ցուրտ օրերին ծառերը երբեմն ծածկված են լինում սառույցի բարակ շերտով այգիներն ու պուրակները դարձնելով հրաշալի առասպելական անկյուններ:

Ալբա, Պիեմոնտ, Իտալիա
Ալբայի մոտակայքում գտնվող Պիեմոնտի Փոքրիկ գյուղերը ձյան տակ պարզապես հրաշալի են: Իդեալական վայր է մեկ օրով մարդկանցից փախչելու և միայնակ քայլելու և վայելելու Ալպերի գեղեցիկ տեսարաններով:

Տնակ քաղաքից դուրս, Ռուսաստան
Ինչ-ինչ, բայց գեղեցիկ ձմռան հետևից ռուսներին հեռու գնալ պետք չէ: Թեև մեր տնակները հազվադեպ են հարմարեցված ցրտերին, դա պատճառ չէ չգնալ քաղաքից դուրս խորոված պատրաստել և թավալ գալ ձյան մեջ: