Բավ է պառակտվել
13-07-2016 08:28

Մեսին ընտանիքի հետ հանգստանում է Իբիցայում (լուսանկարներ)

«Բարսելոնայի» արգենտինացի հարձակվող Լիոնել Մեսին ծանր մրցաշրջանից եւ դատավարություններից հետո վերջապես ընտանիքի հետ հանգիստն է անցկացնում Իբիցայում: «Ոսկե գնդակի» հնգակի դափնեկիրը կնոջ եւ որդիների հետ զբոսանավով դուրս է եկել ծով:

Հիշեցնենք, որ Ամերիկայի Գավաթի խաղարկության եզրափակիչում Չիլիի հավաքականին պարտվելուց հետո Մեսին Իսպանիայում դատապարտվեց 21 ամսվա ազատազրկման (պայմանական) 4 միլիոն եվրո հարկ չվճարելու համար: