Բավ է պառակտվել
20-06-2016 09:11

Հռոմում պատմության մեջ առաջին անգամ կին քաղաքապետ է ընտրվել

Առաջին անգամ Իտալիայի մայրաքաղաքի քաղաքապետի պաշտոնում կին է ընտրվել` ընդդիմադիր «5 աստղերի շարժման» ներկայացուցիչ 37-ամյա Վիրջինիա Ռաջին:

Կիրակի Հռոմում կայացել է ընտրությունների 2-րդ փուլը: Իտալական հեռուստատեսությամբ հրապարակված տվյալները ցույց են տալիս, որ Ռաջին հավաքել է ձայների 64-68%-ը և վստահաբար առաջատար է ընտրություններում:

Վերջնական արդյունքները կհրապարակվեն այսօր երեկոյան՝ Իտալիայի ՆԳՆ-ի կողմից, սակայն շատ տեղացի դիտորդներ հաղթանակը վերագրում են Ռաջիին:

Վիրջինիա Ռաջին ծնվել է Հռոմում 1978-ի հուլիսի 18-ին,  ամուսնացած է, ունի մեկ որդի:

Ըստ մի շարք իտալական քաղաքական վերլուծաբանների, Հռոմի քաղաքապետի ընտրություններում ոչ համակարգային ընդդիմության ներկայացուցչի հաղթանակը լուրջ հարված է  իշխող Ժողովրդավարական կուսակցության և նրա առաջնորդ, Իտալիայի վարչապետ Մատեո Ռենզիի հեղինակությանը: