Բավ է պառակտվել
07-05-2016 13:05

Լոնդոնի քաղաքապետ է ընտրվել մահմեդական թեկնածուն

Լոնդոնի քաղաքապետ է ընտրվել Լեյբորիստական կուսակցության թեկնածուն՝ պակիստանցի միգրանտների որդի Սադիկ Խանը:

Նա պատմության մեջ կմտնի որպես բրիտանական մայրաքաղաքի առաջին մահմեդական քաղաքապետը: Նա առաջատար է 98.7% ձայների հաշվարկի արդյունքում: Սադիկ Խանի օգտին քվեարկել է ընտրողների 44%-ը, պահպանողականների թեկնածու Զաք Գոլդսմիթի օգտին՝ 35%-ը:

 Լոնդոնի քաղաքապետի պաշտոնում Խանը կփոխարինի պահպանողական Բորիս Ջոնսոնին, որն այս պաշտոնը զբաղեցնում է 2008 թվականի մայիսի 4-ից՝ երկու ժամկետով:

46-ամյա Սադիկ Խանը մասնագիտությամբ իրավաբան է, մասնագիտանում է մարդու իրավունքների պաշտպանության ոլորտում: Նախկինում նա գլխավորել է տեղական ինքնակառավարման հարցերի, այնուհետեւ՝ տրանսպորտի նախարարությունները: