Բավ է պառակտվել
08-02-2014 11:06

Անգելա Մերկելը Էրդողանին ստիպում է Հայաստանի հետ սահմանը բացել

 Հայտնի է դարձել Թուրքիայի վարչապետ Ռեջեփ Էրդողանի և Գերմանիայի կանցլեր Անգելա Մերկելի հանդիպման մանրամասները:
Պարզվում է, որ զրույցի ընթացքում կողմերն անրադարձել են պատմական իրողություններին: Չնայած, որ Թուրքիայի վարչապետը համառել է ու փորձել աչք փակել պատմական փաստերի վրա, այդուհանդերձ՝ Անգելա Մերկելին մոլորեցնել չի հաջողվել:
Նրանք խոսել են Հայոց ցեղասպանությունից, ինչից հետո, կողմերի միջև լարվածություն է առաջացել: Էրդողանն անրադարձել է Հայոց ցեղասպանության 100 ամյակին.
«1915թ.-ի դեպքերի 100-ամյակի կապակցությամբ ձեր երկրի բյուջեն գումարներ է հատկացնելու։ Այդ հարցին ավելի ըմբռնումով մոտեցեք։ Ձեր խմբին պետք է զգուշացնեք այդ հատկացումների մասին»,- ասել է նա։
Ի պատասխան Մերկելը զայրացել է ու ասել.
«Գերմանիան ժողովրդավարական երկիր է, մի՛ միջամտեք։ Թուրքիան պետք է առերեսվի պատմությանը։ Հայաստանի հայերը շատ դժվար իրավիճակում են։ Թուրքիան պետք է բացի սահմանը»,-ասել է նա։
Էրդողանն արձագանքել է.«Այսինքն՝ մեզ ասում եք, որ ընդունենք մի բան, որը չե՞նք արել։ Մենք բացել ենք մեր բոլոր արխիվները։ Ողջ աշխարհին կոչ արեցինք, որ գան ուսումնասիրեն, սակայն ոչ ոք չեկավ։ Թուրքիայի հանդեպ անարդար մի՛ եղեք»։