Բավ է պառակտվել
26-08-2014 08:25

Ուկրաինան ցանկանում է հետագայում լավ հարաբերություններ պահպանել ՌԴ-ի հետ.Ա. Մերկել

Գերմանիայի կանցլեր Անգելա Մերկելը ելույթ ունենալով ARD հեռուստաալիքի եթերում հայտարարել է, որ իր այցը Կիև մշակվել է՝ պատրաստվելու Ուկրաինայի և Ռուսաստանի նախագահներ Պյոտր Պորոշենկոյի և Վլադիմիր Պուտինի միջև խաղաղ բանակցություններին, որոնք կկայանան այսօր՝ Մինսկում, գրում է, Корреспондент-ը: Ըստ աղբյուրի՝ կանցլերն ընդգծել է, որ «առաջընթաց» չի ակնկալում այդ հանդիպման արդյունքում: Մերկելն ընդգծել է, որ Ուկրաինան ազատ է ընտրություն կատարելու հարցում և կարող է «անդամակցել Եվրասիական միությանը»՝ այդպիսով պատրաստակամություն հայտնելով խաղաղություն հաստատել ՌԴ առաջնորդ Վլադիմիր Պուտինի հետ:
Կանցլերը մատնանշել է ուկրաինական «ապակենտրոնացումը», գազի գնի համաձայնությունը և Ռուսաստանի հետ «Ուկրաինայի առևտրային հարաբերությունները», որոնցով կարող են համաձայնագրեր կնքվել:
ARD ընկերության փոխանցմամբ՝ Մերկելը նաև որոշակի սցենար է նախատեսել հետագա զարգացումների համար. «Ուկրաինացի ժողովուրդը, իհա՛րկե, պետք է իր ուղին ընտրելու հնարավորություն ունենա, սակայն դա չպետք է վնասի Ռուսաստանին»: Որպես հիմնավորում՝ նշվում է այն, որ Ուկրաինան ցանկանում է նաև հետագայում լավ հարաբերություններ պահպանել ՌԴ-ի հետ: