Բավ է պառակտվել
01-04-2014 10:32

Մերկելը ՌԴ կողմից Ղրիմի բռնակցումը Հիտլերի գործողություններին չի նմանեցնում

Այն հարցին, թե կարելի է Ռուսաստանի կողմից Ղրիմի բռնակցումը համեմատել Հիտլերի օրոք Գերմանիայի գործողությունների հետ, դաշնային կանցլեր Անգելա Մերկելը ժխտողական պատասխան է տվել։ Նա նշել է. «Ես Ղրիմի բռնակցումն առանձին դեպք եմ դիտարկում», - հայտարարել է Գերմանիայի կանցլերը Բեռլինում կայացած մամուլի ասուլիսի ժամանակ և հավելել, որ ըստ նրա, «խոսքը միանշանակ միջազգային իրավունքի խախտման մասին է»: Նշենք, որ գերմանացի շատ քաղաքական գործիչներ քննադատել էին ԳԴՀ-ի ֆինանսների նախարարի` մարտի 31-ին Բեռլինում աշակերտների հետ հանդիպման ժամանակ արված հայտարարությունը: Խոսելով Ռուսաստանին Ղրիմի միանալու մասին` Վոլֆանգ Շոյբլեն ասել էր. «Նման միջոցներ ժամանակին օգտագործում էր Հիտլերը` Սուդետներում»: