Բավ է պառակտվել
12-04-2014 10:20

Մերկելը ՛՛հանուն ՌԴ պատժի՛՛ վտանգում է Գերմանիայի բիզնեսը

Գերմանիայի կառավարությունը հետաձգել է Ռուսաստան պաշտպանական-տիեզերական Airbus GroupNV ստորաբաժանման արտադրանքի արտահանման որոշումը՝ ի պատասխան Ղրիմում ձեռնարկած գործողությունների: Այդ մասին գրում է Bloomberg գործակալությունը՝ վկայակոչելով անձնանց, ովքեր ծանոթ են բանակցությունների ընթացքին: Այդ քայլով սառեցվել է արբանյակային տեխնոլոգիաների վաճառքի գործարքը, որն արժեր 700 մլն եվրո: Այս որոշումը կանդրադառնա Ռուսաստանի եւ «Airbus» ընկերության միջեւ բանակցություններին արբանյակների վաճառքի վերաբերյալ, որոնք ունեն սինթեզավորված բացվածքով ռադարներ, որոնք թույլ են տալիս լուսանկարներ կատարել մշուշի, հրդեհի պայմաններում: Բանակցությունների դադարեցման որոշումը թույլ է տալիս, որ կանցլեր Անգելա Մերկելը պատրաստ է զոհել գերմանական բիզնեսը եւ շարունակցում է հակված մնալ Ուկրաինա ներխուժման պատճառով Ռուսաստանի դեմ տնտեսական պատժամիջոցների կիրառմանը: «Airbus» ընկերությունը հրաժարվել է մեկնաբանել նորությունը, ինչպես նաեւ Գերմանիայի էկոնոմիկայի նախարարությունը: