13-08-2014 08:25

Մերկելը մտադրություն ունի շարունակել Պուտինի հետ երկխոսությունը

Ուկրաինական ճգնաժամը լուծելու նպատակով, Գերմանիայի կանցլեր Անգելա Մերկելը մտադիր է շարունակել բանակցությունները Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի հետ, հայտնում է Deutsche Welle-ն։
«Ես փորձում եմ անել այնպես, որ, անկախ պատժամիջոցներից, չկորցնեմ զրույցի թելը Ռուսաստանի նախագահի հետ»,- հայտարարել է Մերկելը՝ ընդգծելով, որ միշտ էլ եղել է կառուցողական համագործակցության կողմնակից և մտադիր է շարունակել հետևել այդ դիրքորոշմանը հետագայում։

Միևնույն ժամանակ կանցլերը հայտարարել է, որ չի ընդունում Ռուսաստանի՝ Ուկրաինայի հանդեպ վարած քաղաքականությունը։ «Պետությունների տարածքային անկախությանը հետևելը, ինչպես նաև միակողմանի կարգով սահմանների փոփոխությունների անհնարինությունը՝ եվրոպական գլխավոր պայմանավորվածությունն է»,- հայտարարել է Մերկելը՝ նշելով, որ Ղրիմի միացումը Ռուսաստանին այդ սկզբունքի խախտում է։